Բաղդադում անհայտ անձը կրակ է բացել ուղևորատար ինքնաթիռի ուղղությամբ
Բաղդադում անհայտ անձը կրակ է բացել ուղևորատար ինքնաթիռի ուղղությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, երբ ուղևորատար ինքնաթիռը վայրէջք էր կատարում օդանավակայանում:
Տեղի ԶԼՄ-ները հայտնել են, որ տուժածներ չկան և ինքնաթիռը պատկանել է Flydubai ավիաընկերությանը: Ներկայումս անց է կացվում հետաքննություն: