Նյու Յորքում ձնաբքի պատճառով դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը
ԱՄՆ հյուսիսարևելյան նահանգների իշխանություններն անվտանգության միջոցառումներ են ձեռնարկում հզոր ձնաբքից առաջ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ իշխանությունների հրամանով դադարեցվել է հասարակական տրանսպորտի համակարգը՝ ավտոբուսներ, մետրո և էլեկտրագնացքներ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ հզոր ձնաբքի պատճառով ԱՄՆ-ում չեղյալ էր համարվել ավելի քան 5 հազար չվերթ: