ԱՄՆ-ում առատ ձյան պատճառով հետաձգվել է ավելի քան 5 հազար չվերթ
ԱՄՆ-ի ավիաընկերությունները հետաձգել են ավելի քան 5 հազար չվերթ՝ ձնաբքի հետ կապված: Այս մասին հայտնում է Росбалт-ը:
Նախատեսվում է, որ փոթորիկը կծածկի երկրի հյուսիս-արևելքն արդեն հունվարի 28-ին:
Փոխանցվում է, որ Նյու Յորքում ձնաբքի պատճառով դադարեցվել է նաև հասարակական տրանսպորտի աշխատանքը:
«Քաղաքն այդպիսի փոթորիկ դեռևս չէր տեսել»,-հայտնել էր քաղաքապետը: