Խոշոր ՃՏՊ Քուվեյթում. կա 5 զոհ և 47 վիրավոր
Քուվեյթում տեղի է ունեցել խոշոր ՃՏՊ, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ և 47 ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ կողաշրջվել էր ուղևորատար ավտոբուս, որը Բահրեյնից ուղևորվում էր դեպի Իրաք:
Նշվում է, որ տուժածներից 6-ի վիճակը գնահատվում է ծանր: Ոստիկանությունից հայտնել են, որ ուսումնասիրում են վթարի պատճառները: