ՌԴ-ում ուկրաինական աղը կփոխարինվի թուրքականով
Թուրքիան պատրաստ է Ռուսաստանի համար դառնալ աղ արտահանող, այն բանից հետո, երբ ՌԴ կառավարությունն արգելեց երկիր ներմուծել ուկրաինական «Артемсоль» ընկերության արտադրանք: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Փոխանցվում է, որ Թուրքիայի առևտրի և մաքսային նախարարությունները կառավարության կողմից հրաման են ստացել ուսումնասիրել աղի արտահաման բարձրացման հնարավոր տեմպերը դեպի Ռուսաստան:
Ավելի վաղ բելառուսական «Беларуськалий» ընկերությունը հայտարարել է, որ պատրաստ է ՌԴ-ում փոխարինել «Артемсоль»-ը: