Աժ արարողակարգի վարչության նախկին պետը կրկին վերադարձել է իր աշխատանքին՝ նույն պաշտոնում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռևս 2013 թվականի սեպտեմբերի 12-ին Աժ արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանն աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել: Պաշտոնապես հայտարարվեց, որ նա աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն, այլ աշխատանքի անցնելու նպատակով:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Ա. Հովհաննիսյանը կրկին վերադարձել է իր աշխատանքին՝ նույն պաշտոնում: Ըստ նույն տեղեկությունների՝ նրա հեռանալուց հետո այդ վարչությունում խառնաշփոթ էր ստեղծվել, արդյունքում Աժ նախագահ Գալուստ Սահակյանը ստիպված է եղել նրան վերադարձնել և նշանակել իր նախկին պաշտոնում:
Հիշեցնենք, որ 2013 թվականին Ա. Հովհաննիսյանն ընդհարում էր ունեցել Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ և որոշել էր հեռանալ Աժ-ից: Ինքը՝ Հովհաննիսյանը, մեզ հետ զրույցում ասել էր, թե իբր վաղուց էր որոշել հեռանալ:
«Ես ընդհանրապես շատ վաղուց ունեի նման մտադրություն՝ աշխատանքս փոխելու, որովհետև, հավատացեք, 20 տարի անընդհատ նույն շենքում աշխատել, նամանավանդ՝ 13 տարի արարողակարգի վարչությունում, բավական շատ էր, ու ես վաղուց էի նման որոշում կայացրել»»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: