Պաշտոն՝ հատուկ Արթուր Բաղդասարյանի համար
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Մինչ հանրության լայն շերտերում քննարկվում են Հայաստանի ազգային անվտանգության խնդիրները, իսկ ժամանակին իրեն ամենայն հայոց ընդդիմություն հռչակած Արտաշես Գեղամյանը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է,
թե ինքն է ԱԱԽՔ-ի հավանական թեկնածուն, առավել քան ակնհայտ է դառնում, որ ԱԱԽՔ-ի պաշտոնը հորինվել էր ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի ամբիցիաները բավարարելու համար և սոսկ անձնական օգտագործման պաշտոն էր:
Հայաստանի համար այս անհանգիստ օրերին, երբ պետք է, որ ազգային անվտանգության պահպանմանը միտված բոլոր օղակները, նաև վերոնշյալ ԱԱԽՔ-ը կարևորեին երկրի անվտանգության ու սահմանների հարցը, պարզվեց, որ որպես այդպիսին անունը կա, իսկ ամանում չկա: Պարզվում է նաև, որ դեռևս խաղաղ օրերին ստեղծված այս օղակի անհրաժեշտությունը հիմա էլ չկա»։
Առավել մանրամասն՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: