ԴԺՀ-ն հաղորդում է մեկ օրում 13 զոհերի մասին
Ուկրաինական զորքերի ճնշումների արդյունքում ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդավարական Հանրապետությունը մեկ օրում տվել է 13 զոհ: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:
«Երեկվա ընդմիջումից հետո, առավոտյան ուկրաինական զորքերը սկսել են ճնչումները: Դրա արդյունքւոմ խաղաղ բնակչությունը չի տուժել: ԴԺՀ զինյալներից զոհվել է 13 մարդ և վիրավորվել՝ 31-ը»,- ասել է տեղական զինյալների հրամանատարը՝ Էդվարդ Բասուրինը: