Քադիրովը կոչ է արել՝ Եվրոպայի փոխարեն Ռուսաստան մեկնել հանգստի
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը նշել է, որ հարկավոր է հանգստի մեկնել ոչ թե Եվրոպա, այլ Ռուսաստան:
«Հանգիստ կազմակերպելու համար, մեզ Եվրոպան պետք չէ: Դրա համար ավելի լավ տարբեակ կա, պարզապես պետք է հավատաք ձեր հայրենիքին»,- սոցիալական իր էջում գրել է Քադիրովը:
Նրա խոսքով, եթե ցանկանում են, որ իրենց երեխաները մեծ երկրում մեծանան, կարևոր է՝ միավորվել չարի դեմ:
Այս մասին գրում է Rambler.ru-ն: