Օբաման մաստակ ծամելու համար քննադատությունների է արժանացել
Հազարավոր օգտատերեր համացանցում քննադատել են Բարաք Օբամային, ով Դելիում Հանրապետության տոնի օրը՝ զորահանդեսի ժամանակ մաստակ է ծամել:
Օբաման աշխատանքային այցով Հնդկաստանում է: Օպերատորները զորահանդեսի ժամանակ խոշր պլանով ֆիքսել են նրան մաստակ ծամելիս:
Մեկնաբանություններում Օբամաային նյարդային, լկտի և այլ գնահատականներ են տվել:
Այս մասին գրում է Rambler.ru-ն: