ԱՄՆ-ն և Հնդկաստանը ռազմական համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել
ԱՄՆ-ն և Հնդակաստանը երկարաձգել են ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը 10 տարով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել վարչապետ Նարենդրա Մոդին՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ ունեցած բանակցություններից հետո:
Նշվում է, որ ԱՄՆ-ն և Հնդկաստանը ռազմական համագործակցության պայմանավորվածությունը ձեռք էին բերել 2005 թ-ին՝ 10 տարով: