Ադրբեջանական պատվիրակությունը մասնակցում է ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանին
Երկուշաբթի օրը ֆրանսիական Ստրասբուրգ քաղաքում իր աշխատանքն է սկսել ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանը: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանին նաև մասնակցելու է Ադրբեջանի պատվիրակությունը, որը գլխավորելու է Սամեդ Սեյիդովը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նստաշրջանի կենտրոնական թեմաներն են լինելու Ուկրաինայի հումանիտար ճգնաժամը, Փարիզի ահաբեկչությունները և ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության լիազորության հարցը: