Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանը
Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանը, որը կավարտվի հունվարի 30-ին: Այս մասին հայտնում է TASS-ը:
Փոխանցվում է, որ նստաշրջանի կենտրոնական թեմաներն են լինելու Ուկրաինայի հումանիտար ճգնաժամը, Փարիզի ահաբեկչությունները և ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության լիազորության հարցը:
Սպասվում է, որ ՌԴ պատվիրակության անդամները, ովքեր լիազորություններից զրկվելուց հետո չեն ժամանել Ստրասբուրգ, ներկա կլինեն ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին։