Ուկրաինան դիմելու է Հաագայի դատարան
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը կառավարությանը հանձնարարել է գործողություններ սկսել և դիմել է Հաագայի դատարան, որպեսզի նրանք հետաքննեն մարդկության դեմ հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել իրենց երկրի տարածքում 2014-2015 թ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով մամուլի ծառայությանը:
Փոխանցվում է, որ բացի այդ, խորհրդի նիստի ժամանակ որոշում է ընդունվել ՌԴ-ի դեմ կիրառել պատժամիջոցներ, որոնք նախկինում օգտագործել էին ԵՄ-ի անդամ երկրները, ԱՄՆ-ն, Շվեյցարիան և «Մեծ յոթնյակը»:
Նշվում է, որ խորհուրդը Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդավարական Հանրապետությունների նկատմամբ ծրագիր է սկսել, որով պետք է նրանց ճանաչի ահաբեկչական կազմակերպություններ: