Հունաստանը հրաժարվելու է ԵՄ-ի աջակցության ծրագրից
Ձախ արմատական «Սիրիզա» կոալիցիան մտադիր է ավարտել Հունաստանի տնտեսական ծրագրի աջակցության գործողությունները, որը համաձայնեցրել էր երկրի նախկին կառավարությունը ԵՄ-ի հետ: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Փոխանցվում է, որ համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել կոալիցիայի տնտեսական քաղաքագետ՝ Յաննիս Միլիոսը:
Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, ծրագրի գործման ժամանակահատվածից Հունաստանը ԵՄ-ից ստացել է 240 միլիարդ եվրո: