Մինվոդիում մի խումբ հայեր սպանել են ռուս զինվորականի՝ Գյումրիի դեպքերի հետ կապված
Մինվոդի քաղաքում հայերը ծեծի են ենթարկել ռուս զինվորի՝ կապված Գյումրիում տեղի ունեցածի շուրջ ծագած վիճաբանության հետ: Այս մասին հայտնում է РосБалт-ը:
Փոխանցվում է, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել "Опера" սրճարանում: Ոստիկանությունից հայտնել են, որ 22-ամյա Իվան Չերնիշկովը սրճարանում սպասելիս է եղել իր ընկերներին: Տեղական ժամանակով 0:30-ին, դուրս է եկել ծխելու, և հենց այդ ժամանակ նրան են մոտեցել մի խումբ հայեր: Տեղի է ունեցել լեզվակռիվ:
Չերնիշկովի ընկերները տեսնելով, որ իրենց ընկերոջը ծեծի են ենթարկում, փորձել էին օգնության հասնել և հենց այդ ժամանակ Միխայիլ Գրիգորյանը դանակով հարվածել է Չերնիշկովի ընկերոջը՝ Դմիտրի Սիդորենկոյին, ով տեղում մահացել է:
Ականատեսները հայտնել են, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել Գյումրիի դեպքերի հետ կապված: Հայտնի է, որ սպանվածը ամուսնացած էր և ուներ մեկ աղջիկ: