Լևոն Ջուլֆալակյանը տեղափոխվել է հիվանդանոց
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այս մասին Operativ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հանրային կապերի բաժնի վարիչ Հունանյան Շուշանը:
«Նա սուր ինֆարկտով դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Կատարվել է ստենդավորում: Վիճակը ներկա պահին կայուն է: Նա ևս մի քանի օր կմնա հիվանդանոցում»,-այս մասին հայտնեց Շուշան Հունանյանը: