Ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից
Դեկտեմբերի 20-ին, ժամը 15.42-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի «Տառերի պուրակի» մոտակայքում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ապարան-Բյուրական հատվածի 38-կմ-ում «ԳԱԶել» մակնիշի 19 OO 914 պ/հ (վարորդ Գ. Շ., ծնվ. 1979թ.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: