ԼԺՀ-ն տնտեսական հարաբերություններ կհաստատի Ուկրաինայի հետ. Պլոտնիցկի
Լուգանսկի Ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության իշխանությունները ցանկանում են տնտեսական հարաբերություններ հաստատել Ուկրաինայի հետ: Այս մասին հայտարարել է ԼԺՀ ղեկավար Իգոր Պլոտնիցկին: Այս մասին գրում է Ria.ru-ն:
«Ուկրաինայի հետ մենք պետք է նորմալ տնտեսական հարաբերություններ ունենանք, սակայն ոչ ներկայիս Ուկրաինայի հետ, այլ հասարակ մարդկանց հետ, ովքեր մեզ թշնամի չեն: Մեր թշնամիները նրանք են, ովքեր քարոզում են ֆաշիզմը: Հենց նրանց դեմ մենք պետք է պայքարենք»,-ասել է Պլոտնիցկին: