Ժողովուրդ ջան կանգ առե՛ք, աշխարհի վերջը չի
Ժողովուրդ ջան կանգ առեք, աշխարհի վերջը չի.....
Էսօր մտա սուպերմարկետ, որ ճաշի ձվածեղի համար մի 5 կտոր բաստուրմա ու խմելու համար կոկա-կոլա առնեմ: Հրմշտելով , կոշիկներս տրորելով ,մի շիշ կոլան ու մի քանի կտոր փաթեթավորած բաստուրման ձեռքիս, հասա դրամարկղին, ուր իրենց հերթին էին սպասում ճկվող սայլակներով, պիտանի ու անպետք, խելքից դուրս գնումներով , ինչ-որ բանից ուշանալուց տագնապած ու հոգնած դեմքերով մարդիկ: Մի կերպ հերթի մեջ մտա ու .. ինձնից հետ կանգնած են երկու տիկիններ,որ հաստատ որոշել են մասնակցել ամենաճոխ սեղան մրցույթին ու գնել են ամեն ինչ լավագույնը ճանաչվելու ու բոլոր ուզող-չուզողներին ճաքացնելու համար ,նայեցին գնեւմներիս խեղճացած ու կարեկցող ձայնով սկսեցին քչփչալ ...
Ես որոշեցի չխանգարել նրանց ու քանի դեռ տիկիններն անհանգստանում էին ,որ իմ նոր տարվա սեղանը ինչքան աղքատիկ պիտի լինի,ես սկսեցի մտածել,տեսնես դուք դեռ քանի օր պիտի սոված սպասեք,որ գա ուտելու մարաթոնը,պարտք անեք, խանութները դատարկեք ,գնումները տանեք-պահեք տնեցիների աչքից ու ամենակարևորը բերանից հեռու.ասելով էս հիմա ուտելու համար չի,նոր տարվա համար ա .մի քիչ համբերեք էլի դուք էլի ուտելու..ու մի լավ էլ խղճաք էն մարդկանց,ովքեր զզվելով էդ ձևականություններից կոլան ու մնացած բաները չեն առնում ու պահում հյուրերին զարմացնելու համար,ապրում են էսօր ,ուտում են էսօր...կյանքը ամենաանկանխատեսելի բանն է աշխարհում ,որ մեզ թույլ չի տալիս իմանալ մի ժամ հետո ինչ կլինի,ուր մնաց թե վաղը կամ 11 օր հետո ինչ կլինի...դրա համար ապրեք էսօր ու ձեզ համար,ոչ թե ուրիշներին զարմացնելու ու ինֆարկտի հասցնելու համար...վաղը գուցե ուշ լինի:
Անուշիկ Ստեփանյան. ֆեյսբուք: