ԱՄՆ-ն և Եվրոպան սպառել են իրենց բոլոր միջոցները, որոնցով կարող են ազդել Ղրիմի վրա. Ակսենով
Եվրոպական երկրները և ԱՄՆ-ն սպառել են իրենց բոլոր ռեսուրսները, որոնց միջոցով կարող են ազդել Ղրիմի վրա: Այս մասին հայտարարել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովը:
Պատժամիջոցների այս նոր փաթեթը չի ունենա որևէ էական նշանակություն, որով հնարավոր կլինի ազդեցություն ունենալ Ռուսաստանի զարգացման վրա: Այս հայտարարությունը Ակսենովն իրականացրել է Զիմբաբվեի կառավարության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ:
«Ես հավատում եմ, որ ձեր դեմ ուղղված ցանկացած պատժամիջոց ձեր դիրքերն էլ ավելի կամրապնդի, որն էլ իր հերթին թույլ կտա, որպեսզի հաղթահարեք բոլոր խոչընդոտները, ամրապնդեք ձեր դիրքերը տնտեսության մեջ համաշխարհային շուկայում»,-հայտարարել է Զիմբաբվեի ներկայացուցիչը: