Պանամայի ոստիկանությունն առգրավել է երեք տոննա կոկաին
Պանամայում հակաթմրանյութային գործողության շրջանակներում առգրավել է ավելի քան երեք տոննա կոկաին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Փոխանցվում է, որ օպերացիայի նախապատրաստական աշխատանքները տևել են 18 ամիս, որի ժամանակ ձերբակալվել է 59 մարդ, որոնք կասկածվում են թմրանյութերի թրաֆիքինգի և փողերի լվացման մեջ:
Նշվում է, որ առգրաված կոկաինը պետք է ուղարկվեր Միացյալ Նահանգներ, Մեքսիկա և մի շարք ասիական երկրներ: