Էրիկ Աբիդալը կհեռանա մեծ ֆուտբոլից
Էրիկ Աբիդալը հայտարարել է, որ հեռանում է պրոֆեսիոնալ ֆուտբոլից և որևէ անմիջական գործունեություն չի իրականացնի: Օլիմպիակոսի 35-ամյա պաշտպանն ասել է, որ միևնույն է, մի օր պետք է հեռանար ֆուտբոլից, քանի որ արդեն ժամանակն է:
Այս մասին նա հայտարարել է տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Աբիդալն իր հարգանքն ու շնորհակալական խոսքն է հայտնել մարզիչներին և բժշկական անձնակազմի անդամներին, ովքեր իրեն օգնել են ամբողջ կարիերայի ընթացքում, երբ նա ունեցել է բժշկական խնդիրներ:
Աբիդալը նաև հայտնել է, որ առաջարկ է ստացել Բարսելոնայից՝ վերադառնալ ակումբ, սակայն նա դեռ չի շտապում որևէ որոշում կայացնելու, որը կապված կլինի վերջինիս ապագայի հետ: Այս մասին գրում է Goal.com-ը: