ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները սխալ են. Գերմանիայի ԱԳՆ
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը քննադատել է ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները, քանի որ դրանք կարող են շատ վատ հետևանքներ ունենալ: Այս մասին հայտնում է Der Spiegel-ը:
Փոխանցվում է, որ նրանք ովքեր ցանկանում են ապակայունացնել ռուսական տնտեսությունը, մեծ սխալ են գործում:
«Դա չի հանդիսանում Եվրոպայի անվտանգության երաշխիք»,-հայտարարել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: