ԱՄՆ-ն 15 ավիահարված է հասցրել «ԻՊ»-ի դիրքերի ուղղությամբ
Կոալիցիան ԱՄՆ-ի ղեկավարությամբ 15 ավիահարված է հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ, որոնք գտնվում են Սիրիայում և Իրաքում: Այս մասին հայտնում է “Gazeta.ru”-ն:
Փոխանցվում է, որ Իրաքում իրականացված 11 ավիահարվածի հետևանքով ոչնչացվել էր զինյալների մի քանի ավտոմեքենա, ինչպես նաև շենքերի, որտեղ գտնվել էին իսլամիստները:
Իսկ Սիրիայում ոչնչացվել էր «ԻՊ»-ի ուսումնական կենտրոնները: