Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանելու ՌԴ-ի նկատմամբ
Կանադայի ԱԳ նախարար Ջոն Բերդը հայտարարել է, որ Օտտավան նոր պատժամիջոցներ է կիրառելու Մոսկվայի նկատմամբ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Ըստ նախարարի՝ խոսքը գնում է նաև հավելյալ սահմանափակումների՝ նավթի և գազի արդյունաբերության համար օգտագործվող տեխնոլոգիաների արտահանման մասին:
Բացի այդ պատժամիջոցները կկիրառվեն մի շարք անձանց դեմ: