Երկրաշարժ՝ Գվադելուպայում
Գվադելուպայում տեղի է ունեցել 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությանը:
Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել է 2 կմ հեռավորության վրա Պուենտ-Նուար բնակեցված գոտուց:
Փոխանցվում է, որ կենտրոնն ընկած է եղել 114.7 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: