«ԻՊ»-ի ուժի մասին լեգենդը չափ ու սահման չունի
Հետաքրքիրն այն է,որ որոշ մեր հայրենակիցներ կարծում են,որ «ԻՊ»ն Հայաստանի համար վտանգ է ներկայացնում: Սիրելի մեկ -երկու հայրենակիցներ,որ «ԻՊ»ի մեջ վտանգ են տեսնում, «ԻՊ»-ն մեզ համար վտանգ չի կարող ներկայացնել, որովհետև Հայաստանը բնակեցված չէ նրանց հինգերորդ շարասյուն հանդիսացող սուննի մահմեդական բնակչությամբ:
Իսկ,եթե անգամ սխալ հաշվարկներ կատարեն և բախտը փորձեն,ապա մենք ունենք հզոր բանակ,որը զսպաշապիկ է թվով իրենից մի քանի անգամ մեծ ադրբեջանական բանակի համար,որը կանոնավոր է,ունի ժամանակակից զինտեխնիկա,էլ ուր մնաց մի 15-20 հազար ահաբեկիչներից կազմված խաժամուժի դիմացը չկարողանա առնել:
Եթե «ԻՊ»-ի թիկունքից հանենք արևմտյան և որոշ արաբական երկրների քարոզչությունը,այդ երկրների հատուկ ծառայությունների տրամադրած հետախուզական տվյալները,ապա «ԻՊ»-ն հենց նույն սուննիաբնակ տարածքներում երևում է,որ սովորական ահաբեկիչներից կազմված մեծ բանդա է:
Տիգրան Մկրտչյան. ֆեյսբուք: