ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցների ցանկը այն անձանց նկատմամբ, որոնք կապ ունեն Ղրիմի հետ
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցների ցանկն այն անձանց և ընկերությունների նկատմամբ, որոնք կապ ունեն Ղրիմի հետ: Այս մասին հայտնում է “Gazeta.ru”-ն:
Փոխանցվում է, որ համաձայն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նոր հրամանի՝ ԱՄՆ-ի բնակիչներին արգելվում է որևէ ներդրում կատարել Ուկրաինայի Ղրիմի շրջան:
Նշվում է, որ արգելքը վերաբերում է նաև՝ ապրանքների, ծառայությունների, տեխնոլոգիաների ներմուծումը Ղրիմից դեպի ԱՄՆ-ն: