Մարոկկոյի ափերի մոտ խորտակվել է ներգաղթյալների նավ. զոհվել է 9 մարդ
Մարոկկոյի ափերի մոտ խորտակվել է ներգաղթյալների նավ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ: Այս մասին հայտնում է France-Presse-ը:
Փրկարարական գործողություններին ներգրավված են եղել ռազմածովային նավեր և ոստիկանության ուղղաթիռ:
Փոխանցվում է, որ հաջողվել էր փրկել 21 մարդու կյանք, իսկ 9 զոհվածների մեջ եղել են նաև երեխաներ: