Հրեաները դեմ են դուրս եկել Պուտինին
Չեխիայի հրեական համայնքը դեմ է դուրս եկել երկրի նախագահ Միլոշ Զեմանի որոշմանը՝ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ազատման 70-ամյակի արարողությանը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Փոխանցվում է, որ համայնքը հայտարարել է, որ Պուտինի այցը անիմաստ է:
«Ռուսաստանն իրեն արգրեսիվ է պահում, չի հարգում միջազգային պայմանագրերը և օգտագործում է իր իշխանությունը»,-ասվում է համայնքի հաղորդագրության մեջ: