ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների դեմ
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և Ուկրաինայի 24 քաղաքացու ինչպես նաև մի շարք ընկերությունների դեմ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը: Գրում է Gazeta.ru-ն:
Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել Կոնստանտին Մալոֆեևի Marshall Capital Partners հիմնադրամն ու «Գիշերային գայլեր» ակումբը: Վերջինիս դեմ պատժամիջոցները սահմանվել են այն պատճառով, որ ակումբի անդամները ծառայել են Ղրիմի զորքերում այն բանից հետո, երբ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցվել է:
Պատժամիջոցների այս ցուցակում են հայտնվել նաև Ղրիմի դատախազ Նատալյա Պոկլոնսկայան, Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներ Ալեքսանդր Զախարչենկոն և Իգոր Պլոտնիցկին, «Նովոռոսիայի» խորհրդարանի նախագահ Օլեգ Ցարյովը: