Իրանի և միջազգային միջնորդների «վեցնյակի» հաջորդ հանդիպումը նախատեսված է հունվարի կեսերին
Իրանի և միջազգային միջնորդների «վեցնյակի» հաջորդ հանդիպումը նախատեսված է հունվարի կեսերին: Սակայն դեռևս կոնկրետ տեղն ու օրը որոշված չէ:
Համաձայն 2013թ.-ի նոյեմբերի 24-ին Ժնևում ընդունված համատեղ գործողությունների ծրագրի՝ միջազգային միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան և Գերմանիա) և Թեհրանը համաձայնության էին եկել մինչև հուլիսի 20-ը երկարաձգել այդ ժամկետը:
Ավելի ուշ այդ ժամկետը երկարաձգվել էր մինչև նոյեմբերի 24-ը: Սակայն հենց այդ օրը հայտնի էր դարձել, որ կողմերը բանակցությունների վերջնաժամկետը տեղափոխել են 2015թ-ի հունիս ամիսը: