Մաքսակետ չի լինելու, այդ հարցը հանված է օրակարգից. ԼՂՀ վարչապետ
«Ժամանակ» թերթը գրում է. «ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը «Ժամանակի» հետ զրույցում վերահաստատեց, որ մաքսակետի հարցը փակված է: «Մաքսակետ չի լինելու, այդ հարցը հանված է օրակարգից»,- ասաց վարչապետը:
Ինչ վերաբերում է վերջին օրերին փոխարժեքի տատանումներով պայմանավորված վիճակին, ապա Արա Հարությունյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունների կողմից ձեռնարկվեցին բավարար միջոցներ իրավիճակը շտկելու ուղղությամբ:
«Իհարկե, քայլերը ոչ միայն բավարար էին, այլ շատ ակտիվ և շատ արդյունավետ աշխատանք տարվեց, որից հետո Արցախում եւս դրամը սկսեց արժևորվել: Այս պահին վիճակը նույնն է՝ ինչ Հայաստանում»,- ասաց վարչապետը»։
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: