Քաղաքական կուսակցությունները ազատամարտիկներին խոստացել են մինչև մարտ իշխանափոխություն իրականացնել
«168 Ժամ» թերթը գրում է. «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, ով 2011թ. հանդես է գալիս ՀԱԿ և ԲՀԿ համագործակցության քննադատությամբ, կասկածի տակ դնելով այդ համագործակցության արդյունավետությունը' որոշել է երեք ամիս այլևս չխոսել այս կուսակցությունների քաղաքական գործունեության մասին:
Պատճառն այն է, որ այս քաղաքական ուժերի հետ համագործակցող ազատամարտիկները Սարգսյանին հայտնել են, որ այդ կուսակցությունները խոստացել են 2015թ. մարտ ամսին իշխանափոխություն և համակարգային փոփոխություններ իրականացնել:
«Այդ քաղաքական կուսակցությունները, որքան ես հասկացել եմ ազատամարտիկների դաշինքի անդամների հետ զրույցներից, իրենց խոստացել են, որ 2015թ. մարտ ամսին գնալու են արմատական փոփոխությունների իրականացման ճանապարհով, և խոստացել են իշխանափոխություն իրականացնել:
Ելնելով նրանից, որ իմ ազատամարտիկ ընկերները հավատում են իրենց տրված խոստումներին, ես խոստանում եմ' մինչև նշված ժամկետը ձեռնպահ եմ մնալու որևէ քննադատություն հնչեցնելուց' եղբորս և իմ ընկեր ազատամարտիկների հետ համաքայլ գնացող կուսակցությունների մասին»,- «168 Ժամ» թերթի հետ զրույցում իր դիրքորոշումն այսպես է բացատրել Արամ Սարգսյանը»:
Առավել մանրամասն՝ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: