Տարոն Մարգարյանը երեկ էլ Ամանորյա քեֆ է արել Արաբկիր վարչական շրջանի ներկայացուցիչների հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ էլ Ամանորյա քեֆ է արել Արաբկիր վարչական շրջանի ներկայացուցիչների հետ: Միջոցառումը մեկնարկել է 19.30-ի սահմաններում:
Արաբկիր վարչական շրջանի իշխանական ներկայացուցիչների քեֆ-ուրախությունը կազմակերպել են «Աֆրիկյանների պանդոկում»:
Մեր տեղեկություններով՝ այս «ուտուշ-խմուշին», վարչական շրջանի աշխատակազմից բացի, մասնակցել են ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ), Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը, Աժ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը և այլք:
Հիշեցնենք, որ նախօրեին էլ Տ. Մարգարյանը Դավիթաշեն վարչական շրջանի աշխատակիցների հետ էր Նոր տարին ռեստորանում նշել»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: