Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ոչ մի կերպ չի հարմարվում այս պաշտոնին
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ոչ մի կերպ չի հարմարվում այս պաշտոնին, և մարդկանց հետ չշփվելու նրա ձգտումը մարզպետարանում զվարճանքի թեմա է դարձել:
Բացի նրանից, որ Աբրահամյանը մարզի բնակիչների ընդունելությունը հանել է իր աշխատակարգից, մարզպետարանի շենքի վրա և նախամուտքում տեսախցիկներ է տեղադրել ու մի հաստիք էլ նշանակել է հատուկ այդ տեսախցիկների շարժին օնլայն հետևելու համար,
որպեսզի իրեն հրատապ զեկուցեն, թե ով է մտնում մարզպետարան, ում հետ, ինչու: Ասում են՝ այսպիսով մարզպետին հաջողվում է կանխել անցանկալի հյուրերի մուտքն իր մոտ»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: