Օշականի ճակատամարտը
1827-ի օգոստոսին պարսից 30.000-ոց բանակը, գահաժառանգ Աբաս-Միրզայի գլխավորությամբ, անցնելով Արաքսը՝ փորձում է գրավել Էջմիածինը: Գեներալ Կրասովսկին 3 հազարանոց զորախմբով շարժվում է թշնամուն ընդառաջ։ Ճակատամարտն սկսվում է Օշականի մատույցներում:
Կռվի վճռական պահին, երբ թվում էր, թե ռուսների պարտությունն անխուսափելի է՝ պարսից բանակում ծառայող հմուտ թնդանոթաձիգ Հակոբ Հարությունյանն անգլիական թնդանոթով թիկունքից ռմբակոծում է պարսկական դիրքերը։ Պարսիկները մատնվում են խուճապի ու դիմում անկանոն նահանջի, որից էլ օգտվում է Կրասովսկին՝ տանելով անհավատալի հաղթանակ:
Հակոբ Հարությունյանը փորձում է փախչել, սակայն պարսիկները նրան բռնում և հրեշավոր խոշտանգումների են ենթարկում. հանում են աչքերը, կտրում լեզուն, ականջները, կրունկները, շրթունքները և նետում դիակների մեջ։ Հերոսը ուշքի գալով կարողանում է հասնել Էջմիածին: Անհավատալի բան էր տեղի ունեցել. բժիշկները թեեւ նրան կյանք պարգեւեցին, սակայն անզոր էին բացատրելու, թե նա ինչպես է շուրջ մեկ ժամ շարունակ, բաց վերքերով, սողալով հասել Մայր Աթոռի դարպասներին․․․
Հայե'ր, գիտե՞ք, որ.ֆեյսբուք