Երկիրը դեռ պատրաստ չէ ՆԱՏՕ-ին անդամակցելու. Ֆինլանդիայի նախագահ
Ֆինլանդիայի նախագահ՝ Սաուլի Նինիստյոն խորհրդանաի կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ դեռ չի քննարկել ՆԱՏՕ-ին միանալու հարցը։ Այս մասին հաղորդում է Yle -ն։
Նա ընդգծել է, որ մասնակիցներից ոչ մեկը հարց չի բարձրացրել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։
Բացի այդ, նիստում քննարկվել է նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների և պատժամիջոցներ կիրառելուն դեմ հարցերը։
Նինիստյոտին նաև ասել է, որ անգամ եթե պատժամիջոցներ կիրառվի ՌԴ-ի դեմ, միևնույն է Ֆինլանդիան շարունակելու է պահպանել հարաբերությունները։
«Դա ճիշտ է, և այդպես կլինի նաև ապագայում»,- ասել է Ֆինլանդիայի նախագահը։
Նախկինում նաև հայտարարվել էր, որ Ֆինլանդիայի վարչապետ՝ Ալեքսանդր Ստուբը կարծում է, որ եթե ՆԱՏՕ-ին անդամակցեն, ապա անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել։
Այս մասին գրում է gazeta.ru-ն։