Բելառուսի տնտեսությունը կարող է կայունանալ կես տարի անց. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաստիացրել է, որ իշխանությունները կարող են կայունացնել երկրի իրավիճակը միայն կես տարի անց վատագույն սցենարի դեպքում և կոչ է արել քաղաքացիներին չանհանգստանալ, այլ պատրաստվել Ամանորին: Այս մասին գրում է Ria.ru-ն:
Նշվում է, որ ուրբաթ օրը Բելառուսի իշխանությունները մի շարք միջոցառումներ են իրականացրել արժութային և տնտեսական շուկայի պաշտպանության համար:
Բելառուսի նախագահը համոզված է, որ երկիրը դուրս կգա ստեղծված իրավիճակից: