Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Մինսկի համաձայնագրերի իրականացման կարևորության մասին
Գերմանիայի ԱԳ ղեկավար Ֆրանկ-Վալտեր-Շտայնամայերը և Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Կիևում հանդիպման ժամանակ ընդգծել են Մինսկի համաձայնագրերի իրականացման կարևորությունը, ինչպես նաև Դոնբասում իրավիճակի կայունացումը: Այս մասին գրում է Ria.ru-ն՝ հղում անելով ուկրաինական կառավարության մամլո ծառայությանը:
«Արսենի Յացենյուկն ու Ֆրանկ-Վալտեր-Շտայնամայերը ընդգծել են Մինսկի համաձայնագրերի իրականացման կարևորությունը տարածաշրջանում իրավիճակի կարգավորման համար»,-ասվում է հաղորդագրության մեջ: