Մոգերինին կմեկնի Իրաք
ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին մյուս շաբաթ կմեկնի Իրաք: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:
Նշվում է, որ Մոգերինիի այցի ընթացքում նախատեսվում է հանդիպումներ անցկացնել Իրաքի կառավարության և քրդական ուժերի հետ:
Մոգերինիի հայտարարության համաձայն՝ «Եվրամիությունը հաստատում է Իրաքի հետ հարաբերությունների խորացման պատրաստակամությունը»:
Այցի նպատակն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շուրջ քննարկումն է: