Քլինթոնը «հիանալի նախագահ» կլինի. Օբամա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ սիրում է Բուշերի ընտանիքը, սակայն կարծում է, որ Հիլարի Քլինթոնը «հիանալի նախագահ» կլինի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ABC News-ին:
«Ես սիրում եմ Բուշերի ընտանիքը: Նրանք լավ մարդիկ են և հիանալի ընտանիք: Անկասկած, մենք տարաձայնություններ ունենք Ջեբի և նրա եղբոր Ջորջի հետ: Սակայն նրանք լիովին իրավունք ունեն անել այն, ինչը ճիշտ են համարում»,-ասել է Օբաման:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Ջեբ Բուշը՝ Բուշերի գերդաստանի երրորդ անդամը, իր թեկնածություննը կառաջադրի ԱՄՆ նախագահի պաշտոնում: