Սաակաշվիլին հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրեն աշխատանքային վիզա է առաջարկել
Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտն իրեն աշխատանքային վիզա է առաջարկել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Новости-Грузия»-ին:
«Վաշինգտոնում իմ ղեկավարությամբ ինստիտուտ է ստեղծվել, և ԱՄՆ Պետդեպարտամենտն ինձ «О-1» աշխատանքային վիզա է առաջարկել»,-հայտարարել է Սաակաշվիլին:
Նա նաև առաջարկել է օգնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին այնտեղ աշխատանք փնտրել: