Արևմտամետ ուժերը թերագնահատում են Ռուսաստանի և Չինաստանի կապը. ԶԼՄ
Այն պահից, երբ ռուբլու փոխարժեքը սկսեց ընկնել, որոշ ԶԼՄ-ներում սկսեցին հայտնվել հաղորդագրություններ այն մասին, որ Պեկինը կսկսի համագործակցել Մոսկվայի հետ ի վնաս սեփական շահերի: Այս մասին գրում է Ria.ru-ն՝ հղում անելով Global Times of China-ին:
«Չնայած նրան, որ չինական հանրությունում տարածված է միասնական կարծիք Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության կարևորության մասին, գոյություն ունի արևմտամետ ընդդիմություն, որի ներկայացուցիչները «վերևից» են նայում Ռուսաստանին և արհամարհում են միջազգային հարաբերությունների սկզբունքները: ԱՄՆ-ի կողմից Մոսկվայի վրա ճնշման պայմաններում Ռուսաստանը և Չինաստանը շարունակում են մնալ կարևոր գործընկերներ»,-գրում է թերթը: