«Շնորհակալ եմ Քեզ Հայ Զիվոր» ակցիան կմեկնարկի դեկտեմբերի 21
Civil Voice ՀԿ-ն վերսկսել է «Շնորհակալ եմ Քեզ, Հայ Զիվոր» ակցիան: Ակցիայի նպատակն է նախատոնական օրերին հաճելի անակնկալ մատուցել սահմանային գոտում ծառայող զինվորներին՝ ի նշան երախտագիտության: Ակցիայի շրջանակներում յուրաքնաչյուրը հնարավորություն ունի իր իսկ ձեռքով պատրաստված նվերն ուղարկել զինվորներին: Դեկտեմբերի 21-ին ժամը 12:00-17:00-ը Հանրապետության հրապարակում կտեղադրվի Civil Voic-ի արկղը:
«Նախորդ ակցիայի արդյունքներից ելնելով՝ զինվորներին անհրաժեշտ են հիգիենայի պարագաներ, քաղցրավենիք և այլն»,-ասացին Civil Voic-ի տնօրեն Էլեն Ղազարյանը, և մամուլի պատասխանատու Նունե Ավետիսյանը:
Նախաձեռնությանը մասնակցում են նաև հայտնի մարդիկ, որոնց թվում է Արթուր Իսպիրյանը:
«Չկա այնպիսի մեկը, ով բարեկամ, ընկեր, կամ պարզապես ծանոթ չունենա բանակում: Նրանցից յուրաքանչյուրը մի ընտանիքից է, և ամենատարբեր պայմաններում է մեծացել: Մեր կողմից արվող յուրաքանչյուր քայլ, լինի դա հոգեբանական աջակցություն, թե որևէ նվերի տեսքով, ոգևորում է նրանց, ուստի պետք է ավելի ակտիվ լինենքն նման ակցիաների ժամանակ և առհասարակ: Նրանք պետք է իմանա, որ մենք շնորհակալ են իրնեց կատարած աշխատանքի համար»,-ասաց Արթուր Իսպիրյանը:
Կարինե Գևորգյան