Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը հայտնել է Կիևում ահաբեկչության կանխման մասին
Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավարի խորհրդական Մարկիյան Լուբկիվսկին հայտարարել է Կիևի կենտրոնում ահաբեկչության կանխման մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Интерфакс»-ին:
«Ուկրաինայի Անվտանգության ծառայության հետախուզական դեպարտամենտին հաջողվեց կանխել սարսափելի ողբերգությունը Կիևի կենտրոնում: Ահաբեկչություն, որը պետք է իրականացվեր բոլորովին վերջերս»,-հայտարարել է Լուբկիվսկին:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունները գրանցել են երկրում ահաբեկչության սպառնալիք և փակել են Դնեպրոպետրովսկի օդանավակայանի օդային տարածքը: