Սերբիան կարող է հրաժարվել ԵՄ-ին անդամակցելուց
Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հայտարարել է, որ Սերբիան կարող է հրաժարվել ԵՄ-ին անդամակցելուց: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Интерфакс»-ին:
«Սերբիան աշխարհագրորեն, քաղաքականապես և այլ հարթակներում պատկանում է Եվրոպային, և մեր նպատակը նրանում է, որպեսզի մենք դառնանք ԵՄ-ի անդամ, սակայն ոչ ի վնաս Սերբիայի շահերի և հարաբերությունների այն գործընկերների հետ, որոնք չեն հանդիսանում Եվրամիության անդամներ»,-հայտարարել է Սերբիայի ԱԳ նախարարը: