Պակիստանի ոստիկանությունը ձերբակալել է ահաբեկչության մեջ կասկածյալներին
Պակիստանի ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 4 ահաբեկչի, ովքեր մեղադրվում են Փեշավարում դպրոցի վրա հարձակման մեջ: Այս մասին գրում է Ria.ru-ն:
Ինչպես հաղորդում է Dawn թերթը՝ ոստիկանությունը հեռախոսի միջոցով, որով ուժայիններն օգտվել են ահաբեկչության ժամանակ, հետևել է ենթադրյալ կասկածյալներին: Նշվում է, որ հեռախոսը պատկանել է մի կնոջ, ով ձերբակալվել էր ահաբեկիչների կողմից:
Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում է՝ «Թեհրիկ-ի-Թալիբան Պակիստան» ահաբեկչական շարժման ուժայինները հարձակում էին գործել Փեշավարում դպրոցի վրա, որի արդյունքում զոհվել է առնվազն 148 մարդ, մեծամասնությունը աշակերտներ են եղել: Թալիբների ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ հույս ունեին վրեժ լուծել Պակիստանի զինյալներից, որոնք հատուկ գործողություններ են իրականացնում ուժայինների ընտանիքների դեմ: