Ստեղծված խուճապը նաև մեր մենթալիտետի հետևանքն է.Կարինե Աճեմյան
Վերջին շրջանում հանրապետությունում գրանցված ամենաբացասական երևույթը գնաճն էր, որի հետևանքները մենք դեռ կզգանք տևական ժամանակ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը:
«Ստեղծված խուճապը նաև մեր մենթալիտետի հետևանքն էր: Մենք անընդհատ կառավարությանն ենք մեղադրում, բայց աչքաչափով գներ ավելացնող խանութներ էլ կան, որոնք հին գներով գնած ապրանքները թանկացնում են: Այս խուճապը ազգային համատարած բնույթ է կրում և այն հաղթահարելու համար ոչ միայն մեր բյուջեն պետք է գրագետ կազմակերպենք, այլ պետություն- տնտեսվարող հարաբերությունները»,-նշեց բանախոսը:
Անդրադառնալով կանխատեսումներին` բանախոսը նկատեց, որ այսօր ոչ մի տնտեսագետ հասատ չի կարողանում կանխատեսումներ անել, բայց անհրաժեշտ է որպեզի ԿԲ-ն և ՀՀ կառավարությունը հստակ ռազմավարություն ունենան, որովհետև նման խուճապային իրավիճակները նրանք պարտավոր են կանխատեսել:
Վարդուհի Ստեփանյան